ԿԺԴՀ Պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը Ռուսաստանը համարել է «ամենաազնիվ բարեկամ ու դաշնակից», իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «կորեացի ժողովրդի ամենաթանկ բարեկամ»։

«Այս պահին, երբ ամբողջ աշխարհը մեծ ուշադրություն է դարձնում Փհենյանին, որտեղ ժամանել է բարեկամության առաքելություն Ռուսաստանից, ես կանգնած եմ ռուս ընկերների՝ մեր ամենաազնիվ ընկերների և բարեկամների կողքին այս հանդիսությունների սրահում»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև նոր «ամենահզոր համաձայնագրի» կնքումն անհնարին կլիներ առանց Պուտինի՝ «կորեացի ժողովրդի ամենաթանկ բարեկամի ակնառու հեռատեսության և վճռականության»։

383