Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ֆրանսիական ինստիտուտը բացօթյա մեծ համերգով առաջին անգամ ֆրանսիական մշակութային օրակարգի կարևոր իրադարձությունը՝ Երաժշտության տոնը կնշեն Գորիսում:

Հունիսի 21-ին երաժշտությունն ամենուր է և հասանելի կլինի բոլորին:

«Եկե՛ք վայելելու հայկական նոր բեմի երկու առաջատար խմբերի կատարումները։

Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:

Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թվականից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով երաժշտական արվեստին։

Նշում ենք օրն ու տեղը և չենք մոռանում հրավիրել ընկերներին ու պատրաստվել վայելելու հիանալի տոնական երեկո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ համերգը կայանալու է հունիսի 21-ին՝ ժամը 19։00-ից սկսած՝ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում: Մուտքն ազատ է:

441