Թուրքիայի արևմուտքում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ինչպես հաղորդվում է՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 16 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Միլյաս քաղաքից 27 կմ հարավ-արևելք:

647