ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն և օտար լեզուներով գրքեր:

 

«Փառատոնին ներկայացված էին հայերենից չինարեն թարգմանված 5 գրքեր (Մուրացան «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Գրիգոր Զոհրապ «Պատմվածքներ», Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի», Հայ ժողովրդական հեքիաթներ), որոնք թարգմանվել են ասիական դասական ստեղծագործությունների թարգմանության ծրագրի շրջանակում:

Ներկայումս աշխարհի խոշորագույն փառատոններից մեկը դարձել է Չինաստանի առանցքային գրքի միջազգային տոնավաճառներից և հեղինակային իրավունքների առևտրի հարթակներից մեկը:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը»,- ասված է ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

157