Տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:
13 Նոյեմբեր, 2020 22:47
857
ԵԱՀԿ-ն շարունակելու է բարձրացնել բոլոր գերիների վերադարձի խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
17 Մայիս, 2021 22:36
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
04 Հոկտեմբեր, 2020 05:02
Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում
17 Հունիս, 2025 15:07
Կասկած չունեմ իմ ժողովրդի իմաստության վրա. Զոհրաբ Մնացականյան
19 Նոյեմբեր, 2020 03:50