Այս օրակարգի այլընտրանքը մեր պետականության չգոյությունն է:  Այս մասին այսօր ասաց  «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին:

«Քանի որ ոչինչ չանելը այս իրավիճակում ուղղակի մեզ կարող  է սրբել տանել, բայց այսպիսի համաժողովրդավարական հանրաքվեն կարող է հիմնավորապես շտկել մեր ողնաշարը և հանձնարարություն իջեցնել ոչ միայն իշխանություններին, այլ նաև քաղաքական և քաղաքացիական ամբողջ դասին՝ ենթարկվել այդ կամքին և լծվել այնպիսի պետության կառուցման, որը արժանի կլինի մաս կազմել քաղաքակրթական այն ընտանիքին, որի հետ կիսում ենք արժեքների, նպատակների և շահերի ընդհանրություն»,- ասաց նա:

Արման Բաբաջանյանը նշեց, որ Արևմուտքի ուշադրությունը մեր տարածշրջանի նկատմամբ աննախադեպ է և հիմա է իրական պահը մեր քայլը անելու: Նա նաև կարևորեց, որ հանրաքվեն անցկացվի աշնանը:

«Այս հանրաքվեով մենք էապես կամրապնդենք մեր անվտանգությունը, քաշային կարգը»,- ասաց նա և իշեց, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան ևս կբացառվի այս հանրաքվեից հետո:

 

 

374