Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, երբ դաշինքի բոլոր 32 անդամները համաձայնեն, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն փոխարինի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Ինչպես հաղորդում է  Politico-ն, Հունգարիայի և Սլովակիայի հավանությանն արժանանալուց հետո Ռուտեին իր աջակցությունը հաստատել է նաև Ռումինիան։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հանել է իր թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ նախագահ Կլաուս Յոհանիսն ասել է, որ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ հանում է իր թեկնածությունը:

Ստոլտենբերգը Ռյուտեին բնութագրել է որպես «ուժեղ թեկնածու»:

ՆԱՏՕ-ի նոր ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարների միջև։

538