Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը․ Հուսեյն Ալ-Շեյխ

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը միջազգային իրավունքին և միջազգային լեգիտիմությանը համապատասխան: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը։
«Սա իրավունքի, արդարության, օրինականության և պաղեստինցի ժողովրդի ազատագրության և անկախության համար մղվող պայքարի հաղթանակն է: Շնորհակալություն»,- նշել է պաշտոնյան։
22 Հունիս, 2024 00:42
713