Մայիսի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զոհրաբ Պ․-ից, ով հայտնել է, որ տանից գողացել են գումար:

shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Զոհրաբ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ից մինչև մայիսի 31-ը՝ ժամը 08։00-ն, իրեն պատկանող Քասախ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տան եվրոպական արտադրության պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել ներս և 2-րդ հարկի ննջասենյակից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

450