Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն աջակցել է անգլիացի ֆուտբոլիստներին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո (1:1):

Անգլիայի հավաքականը երկրպագուների կողմից մեծ քննադատության է արժանացել Եվրո 2024-ի խմբային փուլում վատ խաղ ցույց տալու համար։

Ուիլիամը Եվրո 2024-ի դանիացիների հետ խաղից հետո մտել է թիմի հանդերձարան, խաղացողներին խորհուրդ է տվել չափազանց բուռն չարձագանքել ստեղծված իրավիճակին։

«Նա փորձեց մեզ ուրախացնել: Նա ասաց, որ դա աշխարհի վերջը չէ: Մենք շարունակում ենք գլխավորել խումբը, ոչ թե պարտվել ենք, այլ ոչ-ոքի ենք խաղացել։ Պարզապես պետք է մտածենք խաղի մասին և տեսնենք, թե որտեղ կարող ենք կատարելագործվել: Անհամբեր սպասում ենք հաջորդ խաղին։ Ահա այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այսպիսի մրցաշարում»,- ասել է հավաքականի կիսապաշտպան Ադամ Ուորթոնը:

Խմբային փուլի երրորդ խաղում անգլիացիները հունիսի 25-ին կխաղան Սլովենիայի հավաքականի հետ։

314