Այսօր վաղ առավոտյան ռուսական զորքերը երեք հրթիռ են արձակել Կիևի շրջանի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հրթիռներից երկուսը խոցվել են: Հստակ չէ՝ երրորդ հրթիռը ոչնչացվե՞լ է, թե՞ վնասներ է պատճառել: 

Նախօրեին էլ ռուսական ուժերը ռմբակոծել են բնակելի շենք Խարկովում, ինչի հետևանքով առնվազն երկու քաղաքացիական անձ է զոհվել:

Անցնող շաբաթվա վերջին ռուսները նաև զանգվածային հարվածներ էին հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի հիմնարկներին մասնավորապես Զապորոժիեի և Լվովի շրջաններում:

 

572