2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մոտ 37,6 հազար պաղեստինցի է մահացել, ավելի քան 86 հազարը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Պաղեստինի անկլավի Առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37,598-ի, ևս 86,032 մարդ վիրավորվել է»,-նշված է նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված ամփոփագրում:

Բացի այդ՝ Գազայի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում զոհվել է 47 պաղեստինցի, վիրավորվել՝ 121-ը:

469