ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց, որը պետական կարգավիճակով առաջին IB ավտորիզացված դպրոցն է Հայաստանում: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարևոր եմ համարում կրթական նման առաջընթացը։

 

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ավարտածների ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում։

 

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։

 

2024 թվականի սեպտեմբերին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կդիմավորի IB ծրագրով

ընդունված առաջին սովորողներին:

 

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին և բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել նման կարևոր ծրագրի ներդրումը»,- նշված է գրառման մեջ։

718