Արտակարգ դեպք Արարատի մարզում․ կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները գրեթե 1 ժամ չեն կարողացել վնասազերծել շանը, ինչից հետո որոշել են քնեցնել և տեղափոխել անվտանգ վայր:
Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ 60–ամյա Վոլոդյա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
29 Հունիս, 2024 21:10
895
Աշնան գույները մայրաքաղաքում․ լուսանկարներ
18 Հոկտեմբեր, 2024 20:00
Քաղաքացիները 6 գերմանական հովվաշուն են նվիրել ՆԳՆ-ին
16 Մայիս, 2024 16:37
Հայաստանում 2023-ին մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել․ Կարեն Հակոբյան
26 Հունվար, 2024 19:45
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
23 Ապրիլ, 2025 21:16
Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
22 Ապրիլ, 2025 13:11
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
21 Ապրիլ, 2025 17:14