Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ իրենց տան բակում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին:
«Այսօր մեր բակում հյուրընկալեցինք հեծանվորդներին»,- գրել է վարչապետի տիկինը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտնել էր՝ այսօր տեղի է ունեցել իր և քաղաքացիների 6-րդ հեծանվային զբոսանքը:

30 Հունիս, 2024 17:52
750