Մենք այս պահին ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի ամենամեծ դոնորն ենք և պատրաստ ենք կիսվել Եվրամիության անդամ երկրների փորձով. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում, կարծում եմ՝ շատ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը, ԵՄ-ն 76 նոր ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որպեսզի ոստիկանությունը կարողանա պատշաճ աշխատել Աջակցություն  կա նաև արդարադատության ռեֆորմներում՝ մոտ 40 մլն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը»,- ասաց նա։

Մարագոսը ասաց, որ ՀՀ-ն, իսկապես, մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության առումով․ «Հույս ունենք, որ այս աջակցությունը սպասարկելու է անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանն այս տարածաշրջանում՝ ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության պահպանման համատեսքտում»։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ժողովրդավարությունը հիմնական նպատակներից է, բայց ԵՄ-ն  նաև այլ ներդումներ է կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում․ «Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,- ասաց նա։

377