Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում, աշխատակիցները տարհանվել են
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են: Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:
Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
02 Հուլիս, 2024 10:12
285