Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նրա խոսքով, «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ Պեկինի Դյաոյութայ պետական նստավայրում»։
«Չինաստանը առանցքային դերակատարություն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում խաղաղության պայմաններ ստեղծելու գործում։ Ահա թե ինչու եմ ես եկել Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինի հետ»,- գրել է Օրբանը X-ի իր էջում։
Օրբանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում. hուլիսի 5-ին նա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և խաղաղ բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Հուլիսի 2-ին նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նշենք, որ Հունգարիան կնախագահի ԵՄ խորհրդում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։