Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվանել է «ժողովրդավարության և արժանապատվության հաղթանակ»։ Չնայած առաջին տուրում գրանցած հաջողությանը և կանխատեսումներին, ծայրահեղ աջերը հայտնվեցին միայն երրորդ տեղում։

«Բրավո Ֆրանսիային»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։ Նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայում ընտրությունների արդյունքը «հաղթանակ է և հույս բոլորի համար Եվրոպայում, ովքեր դիմադրում են Ռուսաստանի ջանքերին»։

Ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, որը հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ իր դրական վերաբերմունքով, լավագույն արդյունքը ցույց տվեցին Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն հուլիսին կայացած երկրորդ փուլում զբաղեցրեցին երրորդ տեղը։  Ձախերն առաջին տեղն են զբաղեցրել, բայց ոչ մի կուսակցություն չունի բավարար ձայներ ինքնուրույն կառավարություն ձեւավորելու համար։

699