Ուկրաինայում ժամը 14:00-ի դրությամբ ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է 21 մարդ, տուժել՝ 68-ը։

Նշենք, որ Ուկրաինայի մի շարք քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել։ Կան տեղեկություններ Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին։

Հիշեցնենք, որ հրթիռային հարձակման հետևանքով վնասվել էր  Կիևում «Օխմատդիտի» մանկական հիվանդանոցի շենքը։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական զորքերը դիտավորյալ հարվածել են մայրաքաղաքի հիվանդանոցին և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Պայթյուններ են տեղի ունեցել նաև Դնեպրոպետրովսկում և Կրոպիվնիցկիում։ Մայրաքաղաքի վարչակազմը զեկուցել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քաղաքների միանգամից մի քանի շրջաններում ծուխ է բարձրանում։

1089