6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
09 Հուլիս, 2024 16:31
765