Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրապետության կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է հապճեպ և թշնամական քաղաքականության մեջ, որը երկիրը հանգեցրել է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին:

Այսպես, Վրաստանի նախագահը մեկնաբանել է «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունների հետաձգումը, ինչպես նաև 30 միլիոն եվրոյի հատկացումը սառեցնելու Եվրամիության որոշումը։

«ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց պաշտպանության ուժերի համար 30 միլիոն եվրոյի սառեցումը։ Սա պատասխան է նրանց նկատմամբ իշխող կուսակցության հապճեպ ու թշնամական քաղաքականությանը»,- գրել է երկրի նախագահը։

200