Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ մտահոգված չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակով։

«Ոչ: Ես այդ մտահոգությունը չունեմ ,- ասել է Շոլցը լրագրողներին նախքան Վաշինգտոն մեկնելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: «Բացի այդ, բազմաթիվ զրույցներ ունենալով ԱՄՆ նախագահի հետ՝ ես գիտեմ, որ նա մեզ հետ շատ լավ և շատ ուշադիր է պատրաստել այս գագաթնաժողովը»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Միաժամանակ, կանցլերը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը շատ հաջող կանցնի։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։ 

459