ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում» դաշինքի համար ամենամեծ ռիսկն է: Այս հակամարտության ելքը կորոշի գլոբալ անվտանգության համակարգը տասնամյակների ընթացքում, ասել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։

«Այսօր ՆԱՏՕ-ի համար ամենամեծ ռիսկն ու ամենամեծ արժեքը Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի վտանգն է, մենք դա չենք կարող թույլ տալ»,- ասել է նա։

Նրա կարծիքով, Ռուսաստանի հաղթանակը կուժեղացնի նաև «Իրանում, Հյուսիսային Կորեայում և Չինաստանում ավտորիտար առաջնորդներին»։ «Նրանք բոլորն աջակցում են Ռուսաստանին, բոլորն էլ ցանկանում են ՆԱՏՕ-ի պարտությունը։ Այս պատերազմի արդյունքը կորոշի գլոբալ անվտանգության համակարգը տասնամյակների ընթացքում»,- ասել է Ստոլտենբերգը՝ կոչ անելով դաշինքի բոլոր երկրներին է՛լ ավելի ինտենսիվորեն աջակցել Ուկրաինային մարտի դաշտում, բայց չնշելով դրա հեռանկարները։

187