Ավստրիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց նաև չի հրաժարվում դաշինքի հետ գործընկերությունից։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Ռազմական առումով մենք չեզոք պետություն ենք, մենք չենք նախատեսում անդամակցել ՆԱՏՕ-ին, մեզ համար եվրոպական անվտանգության ճարտարապետությունը բաղկացած է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից»,- ասել է նա:

Ավստրիան 1995 թվականից մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և մտադիր է շարունակել այդ փոխգործակցությունը, նշել է նա։

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրված է եղել նաև Շալենբերգը, սակայն նա չի գնացել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վիեննա կատարած այցի պատճառով։

187