Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարծում է, որ աշխարհը վերադարձել է Սառը պատերազմի իրավիճակի, ուստի ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։

«Մենք պետք է ազնիվ լինենք և ինքներս մեզ ասենք, որ սառը պատերազմի իրավիճակը վերադարձել է», – ասել է նա ամերիկյան Politico թերթին տված հարցազրույցում՝ ԱՄՆ մայրաքաղաքում դաշինքի գագաթնաժողովին ժամանելուն պես:

Այս կապակցությամբ Դուդան կարծիք է հայտնել, որ Սառը պատերազմը սկսվել է ոչ թե ԱՄՆ-ի գործողությունների, այլ  Ռուսաստանի քաղաքականության պատճառով։

Լեհաստանի ղեկավարը նաև նշել է, որ Եվրոպան «անվտանգության հսկայական դեֆիցիտ ունի» և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պաշտպանական ծախսերի մակարդակը սահմանել երկրի ՀՆԱ-ի 3%-ի չափով, «ինչպես դա եղել է Սառը պատերազմի ժամանակ»։

Սակայն նախագահը խոստովանել է, որ այս նպատակին հասնելը կարող է տեւել մի քանի տարի։

203