Ոստիկանությունը փնտրում է վանդալների, որոնք վնասել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի զինծառայողների գերեզմանները, որոնք զոհվել են հատուկ գործողության ժամանակ։

Այս մասին գրում է «Фонтанка»-ն։

Ինչպես նշվում է նյութում, Սանկտ Պետերբուրգում 53-ամյա մի կին այցելել է Սմոլենսկի գերեզմանատուն և իր հանգուցյալ ամուսնու գերեզմանին տեսել այրված ծաղկեպսակներ։ Տղամարդը մահացել է հատուկ գործողության գոտում 2023 թվականի հունիսին։

Վանդալիզմի հերթական բողոքը ստացվել է Լենինգրադի մարզի Գորի գյուղի 49-ամյա բնակչուհուց։ Նա շպրտված ծաղիկներ, քանդված դիմանկար, կոտրված ցանկապատ և պոկված խաչ է գտել իր մահացած որդու՝ հատուկ ռազմական գործողությունների մասնակցի գերեզմանին:

Իրավապահները հետաքննություն են անցկացնում։

 

423