Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարությունը Ռուսաստանի վրա բրիտանական Storm Shadow հրթիռներն օգտագործելու Ուկրաինայի իրավունքի մասին անպատասխանատու քայլ է, որը կարող է իրավիճակը լրջորեն սրել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան՝ Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը դեռ չի տեսել Սթարմերի հայտարարությունը։

«Մենք ուշադիր արձանագրելու ենք այս ամենը։ Իհարկե կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հուլիսի 10-ին Bloomberg-ը գրել էր, որ Սթարմերը չի բացառել Ուկրաինայի կողմից բրիտանական Storm Shadow հրթիռների օգտագործումը Ռուսաստանում ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար։ Ըստ Սթարմերի՝ Ուկրաինան պետք է ինքը որոշի, թե ինչպես օգտագործել բրիտանական հրթիռները պաշտպանական նպատակներով։

Storm Shadow-ն ունի ավելի քան 250 կմ հեռահարություն: Զենքերը մշակվել են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։

 

372