Եվրամիությունն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինային կփոխանցի Ռուսաստանի սառեցված ակտիվների առաջին մասը։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

«Այժմ մենք աշխատում ենք Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի առաջին չափը փոխանցելու ուղղությամբ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- մեջբերում է Վիգանդը։

Սաուդյան Արաբիան սպառնացել է G7 երկրներին որոշ արժեթղթերի վաճառքով, եթե Յոթնյակը որոշի բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները և օգտագործել դրանք Ուկրաինային աջակցելու համար։ G7 երկրների կողմից ռուսական ակտիվների բռնագրավումը կարող է արժենալ 82,8 մլրդ դոլար։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերն ասել է, որ G7-ի կոնսենսուս չկա, թե ինչպես կառավարել Ռուսաստանի սառեցված ակտիվների հիմնական մասը:

 

195