Մենք 75 տարի առաջ միավորվեցինք ընդդեմ ԽՍՀՄ-ի, իսկ հիմա պետք է դա անենք Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, որը հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Նա նշել է, որ «չի կարելի թույլ տալ Ռուսաստանի իշխանություններին համաշխարհային մակարդակով վերականգնել քաղաքական գերակայությունը»։

«Ռուսաստանը հիմա էլ չի հրաժարվում իր իմպերիալիստական ​​շահերից, քանի որ Վլադիմիր Պուտինն իր առջեւ խնդիր է դրել վերականգնել Խորհրդային կայսրությունը՝ ԽՍՀՄ-ը։ Այսօր մեծ ափսոսանքով եմ ուզում ասել, որ մենք շատ ուշ հասկացանք և՛ դա, և՛ այն, որ բավականաչափ պատրաստված չէինք նոր մարտահրավերներին։ Պատմությունը կրկնվում է։ Սա նշանակում է, որ ամենաուժեղ պետությունը կատարյալ ռազմական և տեխնոլոգիական ներուժ ունեցող պետությունն է։ Դրա համար պետք է ավելի շատ գումար ծախսել սպառազինության վրա»,- ասել է նա։

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ եվրագոտու երկրները դեռ երկար կշարունակեն իրենց աջակցությունը Ուկրաինայի ռազմական ներուժի ամրապնդմանը.

 

281