ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բուլղարիայի, Հունաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարները ստորագրել են նամակ, ըստ որի՝ մտադիր են ստեղծել ընդհանուր ռազմական նյութատեխնիկական միջանցք՝ զորքերը դաշինքի արևելյան թեւ արագ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Նիկոս Դենդիասը։

«Բուլղարիայի և Ռումինիայի իմ գործընկերների՝ պարոն Աթանաս Զապրյանովի և Անխել Տիլվարի հետ մենք ստորագրեցինք նամակ՝ ստեղծելու ռազմական շարժունակության համաձայնեցված միջանցք»,- ասել է ԱԳՆ ղեկավարը X-ի իր էջում։

Նա հավելել է, որ նախարարները կհանդիպեն աշնանը Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ քննարկելու այս նախագծի իրականացման ընթացքը։

Հուլիսի 8-ին հունական Kathimerini թերթը հայտնել է, որ ռազմական միջանցքը, ենթադրաբար, կմիավորի ռազմավարական նշանակություն ունեցող չորս նավահանգստային քաղաքները՝ Սալոնիկին, Ալեքսանդրուպոլիսը, Վառնան և Կոնստանտինիցան, ռազմական ցանցի մեջ: Դա պետք է դաշինքի երկրներին թույլ տա ռազմական ուժեր տեղափոխել «Եվրոպայի ներսում և նրա սահմաններից դուրս»։

 

492