«8th Batumi Municipality Cup» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ և այժմ Ա խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, որը 6 հնարավորից ունի 5 միավոր:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սիմոն Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականները:

Բ խմբում միանձնյա առաջատարն է Մենուա Հակոբյանը, որը հաղթել է բոլոր 6 խաղերում:

 Գ խմբում միանձնյա առաջատարն է Արայիկ Յավրյանը, որն ունի 5.5 միավոր:

Մինչև 12 տարեկան տղաների խմբում առաջատարներն են Գոռ Գրիգորյանը և Արմեն Հարությունյանը, որոնք ունեն 5 միավոր:

 Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է Անգելինա Միրաքյանը, որն ունի 5.5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների խմբում միանձնյա առաջատարն է Միքայել Սարգսյանը, որն ունի 5 միավոր:

609