Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամիս ժամկետով։ Նիստը նախագահող դատավորը խափանման միջոցը թողեց անփոփոխ։
Դատարանը մերժեց պաշտպանների առաջարկները՝ տնային կալանք, 40 մլն դրամ գրավ և երաշխավորությունները: Աշոտյանի համար երաշխավորել էին նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16-ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
11 Հուլիս, 2024 21:14
1051
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով
22 Օգոստոս, 2025 21:05
ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և նրան օժանդակած երկու անձինք կալանավորվել են
15 Օգոստոս, 2025 15:57
Եկատերինբուրգի դատարանը ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն թողել է կալանքի տակ
30 Հուլիս, 2025 13:38