Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժին:
Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
13 Հուլիս, 2024 22:02
1206
Հանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՀՀ ՆԳՆ
27 Մայիս, 2026 18:39
Վաղը՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչապետի գլխավորությամբ կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավան վարչական շրջանում
22 Մայիս, 2026 21:03
Իշխանությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին՝ իշխանությանը, համոզված եմ, որ դա կարտահայտվի նաև ընտրություններում․ վարչապետ (տեսանյութ)
22 Մայիս, 2026 10:43