ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են բոյկոտել Օրբանի նախաձեռնած հանդիպումը. Politico
Հունգարիայի ղեկավարի օգնական Բալաժ Օրբանը հայտնել է, որ վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է օգտագործել իր նախագահությունը ԵՄ Խորհրդում՝ շարունակելու իր խաղաղապահ առաքելությունը ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, և այդ նպատակով ծրագրում է նոր այցեր և բանակցություններ։
Հունգարիան նախատեսել է օգոստոսի 28-29-ը Բուդապեշտում արտաքին գործերի հարցով հանդիպում անցկացնել, որը, ըստ Politico-ի աղբյուրների, Եվրամիության անդամ մյուս պետությունների արտգործնախարարները մտադիր են բոյկոտել:
Փոխարենը, նրանք ցանկանում են անցկացնել սեփական միջոցառումը: Նման որոշումը պայմանավորված է ԵՄ անդամների դժգոհությամբ՝ Օրբանի՝ Կիև, Մոսկվա և Պեկին այցերի հետ կապված:
15 Հուլիս, 2024 22:27
606