Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամների կարծիքները սկսել են տարբերվել, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք շատ համախմբված էինք Ուկրաինայում պատերազմի ժամանակ»,- ասել է նա իսպանական TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հիմա սկսում են տարաձայնություններ ի հայտ գալ, և դուք տեսաք հունգարական դիրքորոշումը, բայց մինչ այժմ մենք շատ միասնական ենք եղել»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Բորելը հավելել է, որ ԵՄ-ի նման համախմբվածություն չկա Մերձավոր Արևելքի հակամարտության առնչությամբ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան կատարած վերջին այցերի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ «Եվրոպայում արտաքին քաղաքականությունը [համայնքի] անդամ երկրների իրավասությունն է»։