Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի լավագույն դարպասապահին։

«Շատ դարպասապահներ մրցաշարում բացահայտում դարձան, բայց լավագույնն Իսպանիայի հավաքականից Ունայի Սիմոնն էր, որն ամենաքիչն է գոլ բաց թողել։ Կառանձնացնեի նաև Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակին։ Նա փայլուն հանդիպում անցկացրեց պորտուգալացիների դեմ, հետ մղեց Ռոնալդուի 11-մետրանոցն ու բազմիցս իր թիմին փրկեց հանդիպման ընթացքում»,-«Чемпионат»-ի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատող Բերեզովսկին։

905