Ոսկերչությունը հայկական ժառանգության այն կարևոր տարրերից է, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Նրա յուրահատկությունները արտացոլվում են համաշխարհային ճանաչում ունեցող ևս մեկ ապրանքանիշում ավելի քան 40 տարի «Zorab» ապրանքանիշը հոմանիշ է եղել գեղեցիկ զարդերի, որոնք և՛ յուրօրինակ են, և՛ բարդ:

Զոհրաբ և Արսինե Իսթամբուլյանների հիմնադրած ընկերությունն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել բնությունից ոգեշնչված հետաքրքիր և յուրօրինակ զարդերի ստեղծումով: Հիմնվելով ընկերության հիմնադիրների հսկայական հաջողությունների վրա՝ Zorab Creation-ն այժմ ղեկավարվում են նրանց զավակները՝ Անրին ու Լիզան:

Անրի Իսթամբուլյանը նաև Հայ ոսկերչների միջազգային ասոցիացիայի անդամ է։

«Zorab»-ում հմուտ արհեստավորները համատեղում են բարձրորակ նյութերն ու վարպետությունը՝ ստեղծելով զարդեր, որոնք և՛ դասական շքեղություն են ներկայացնում, և՛ ոգեշնչված են ժամանակակից ոճով: Այստեղ աշխատելով ավելի քան 150 հմուտ արհեստավորներ՝ Zorab Creation-ը Haute Joaillerie-ում մնացած քչերից է, որը պահպանել է իր ամբողջ արտադրությունը՝ որակ ապահովելու հաշվին: Ընկերությունը արժանացել է հեղինակավոր մրցանակների Մադրիդում, Նյու Յորքում և Վիեննայում:

Zorab Creation-ը հոմանիշ է շքեղության, էլեգանտության և ժամանակակից դիզայնի: Որպես բարձր նորաձև գույնի թանկարժեք զարդերի իսկական առաջատար՝ այն շարունակաբար առաջ է գնում՝ օգտագործելով արտասովոր տեխնիկա, որն ընդգծում է մեր դիզայնի թանկարժեք քարերի բնական գեղեցկությունը:

Zorab Creation-ը շարունակում է «իսկական ներքին ատելիե» մնալու ավանդույթը: Զոհրաբ Իսթամբուլյանի դիզայնը ներկայացնում է իր տեսլականը, նրա սիրտն ու հոգին։ «Մենք հստակ գիտենք, թե ով ենք մենք և չենք փորձում ընդօրինակել որևէ մեկին և ստեղծում ենք մեր սեփական ժառանգությունը»,- ասում է նա։

Zorab Creation-ը սպասարկել է բազմաթիվ հայտնի հաճախորդների, այդ թվում՝ Էլիզաբեթ Թեյլորին, Սելին Դիոնին, Սքարլեթ Յոհանսոնին, Մրայա Քերիին, Քերի Վաշինգտոնին, Քեթի Փերիին, Քիմ Քարդաշյանին ու Եվա Լոնգորիային: Էլիզաբեթ Թեյլորը Zorab Creation-ի մոլի կոլեկցիոներ էր: Նրա մահից հետո նրա ապշեցուցիչ զարդերը աճուրդի են հանվել Christie’s New York-ում: Zorab Creation-ը նաև հայտնվել է հաշխարհային հռչակավոր ամսագրերի էջերին, ներառյալ Harper’s Bazaar-ի, Ocean Magazine-ի, Paper Mag-ի, Latina Magazine-ի և Modern Jeweler-ի։

Zorab Creation-ը նորաձևության ոսկերչական արդյունաբերության թրենդներից է, հարյուրավոր բացառիկ նոր նմուշներով, որոնք ամեն տարի ստեղծվում են լավագույն որակի ապահովմամբ: Այն  շարունակում է զարգանալ որպես ճանաչված համաշխարհային բրենդ՝ ընդլայնման համար սահմաններ չունենալով:

Ապրանքանիշի մեծ մասը մատանիներ են՝ շատ թանկարժեք քարերի տեսականիով, մատանիներ, որոնք պատկերում են գունավոր կենդանի արարածներ կամ ծաղիներ:

 

1215