Բելառուսը հուլիսի 19-ից առանց վիզայի ռեժիմ կմտցնի եվրոպական ևս 35 երկրների քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր երկրի բացությունն ու խաղաղությունը, բարիդրացիության սկզբունքներին նվիրվածությունը, ինչպես նաև մարդկանց միջև շփումները պարզեցնելու և ազատ տեղաշարժը բարելավելու համար Բելառուսի Հանրապետության Նախագահը [Ալեքսանդր Լուկաշենկոն] աջակցել է արտաքին գործերի նախարարության և այլ կառավարական մարմինների առաջարկին` սահմանել Բելառուսի Հանրապետություն բոլոր ճանապարհային և երկաթուղային անցակետերով ժամանակավոր առանց վիզայի մուտքի, ելքի և մնալու ընթացակարգ, որը 35 եվրոպական երկրների քաղաքացիների համար կսկսվի կիրառել 2024 թվականի հուլիսի 19-ի ժամը 08:00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ։

747