Կրեմլը համաձայն չէ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այն տեսակետի հետ, որ Մոսկվայի հաղթանակը Կիևի հետ զինված հակամարտությունում կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի բռնկման, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ոչ, մենք չենք կիսում նման կանխատեսումները»,- ասել է նա։

Դուդան, քննարկելով Ուկրաինայի հնարավոր պարտության հետևանքները, Wirtualna Polska-ին ասել է, որ «Ռուսաստանի և Արևմուտքի միջև պոտենցիալ պատերազմը չափազանց մոտ կլինի», քանի որ նախագահ Վլադիմիր Պուտինը «կուզենա նորից ու նորից հարձակվել»: Նա կոչ է արել դաշինքի երկրներին պատրաստվել հակամարտության, որպեսզի նրանց վրա հարձակումը չլինի հանպատրաստից։ Արևմտյան այլ առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նախկինում նման մտահոգություններ էին հայտնել:

394