Մամուլում հրապարակումներ էին եղել, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանին պաշտոնի նշանակել է ԼՂ-ն լուծարելուց հետո՝ քաջատեղյակ լինելով նրա դավաճանության մասին:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Araratnews-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Գալստյանի գործի նախաքննության ընթացքում, որն արդեն ավարտվել է, ուսումնասիրվել է նրա պաշտոնի նշանակման փաստը, հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են հանդիսանում․ «Քննության առարկա են եղել Գալստյանի գործունեության հետ կապված բոլոր հանգամանքները, քննության ներկա փուլում հաստատված են համարվել այն փաստական հանգամանքները, որոնք ընկել են նրան ներկայացված մեղադրանքի հիմքում։ Եթե քննության ընթացքում այլ գործոններ, իրողություններ ի հայտ կգան, բնականաբար այդ մասերով էլ անհրաժեշտ իրավական գնահատականներ կտրվեն»,- ասաց նա։

Աբրահամյանը հայտնեց, որ Գալստյանի գործով վարույթի մնացած մասը, որով նախաքննություն է իրականացվում, վերաբերում է այն անձանց գործողություններին, որոնց  հետ հանցավոր գործակցություն է ունեցել․ «Իրականացվում են օպերատիվ հետախուզական և քննչական ու այլ վարութային գործողություններ»,- հավելեց ՔԿ խոսնակը։
 

814