«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու  նախագծով առաջարկվում  է 15.693.6 ՀՀ դրամ գումար վերաբաշխել ԿԳՄՍՆ-ին հատկացված բյուջեի շրջանակներում և գումարը ուղղել թանգարանային գործունեության ցուցադրության հանրահռչակմանը:

 

«Այս աշնանը պլանավորում ենք Պատմության թանգարանում Բիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն բացել, որը շատ կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանների միջազգայնացման ուղղությամբ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նախարարը նաև նշեց, որ այս տարի թանգարանների գործունեության զարգացման համար կարևոր տարի է:

 

«2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու մասով, դրա շրջանակներում առաջին անգամ Սատաղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող՝ մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշների հետ  կցուցադրվի Հայաստանում»,- ասաց Անդրեասյանը:

 

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում: Ցուցադրությունը տևելու է 6 ամիս:  Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000 - 1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:

 

 

Մանրամասները տեսանյութում

713