Միջերկրական ծովում ռազմածովային բազա կառուցելու Հունաստանի որոշումը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում։

Այս մասին ասվում է թուրքական Haber Global հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի Հունաստանի կողմից վերահսկվող հատված կատարած այցի ժամանակ իր հայտարարություններով իբր թիրախավորել է թուրքական զինված ուժերը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության բնակիչներին։

Սրան ի պատասխան՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Դենդիասի հայտարարությունները որակվել է որպես ստոր, կեղծ և զրպարտչական՝ ուղղված կիպրոսցի թուրքերի և թուրքական հերոսական բանակի դեմ։

900