Հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

 Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության, տեղափոխվել են մեկը՝ «Հրազդան», մյուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ:  

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

1718