Հիմնանորոգվում է Հ-26, /Մ-4/ - Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի) - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ6+300 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Նորոգվող 6.3կմ երկարությամբ ճանապարհի առաջին 3.8կմ հատվածում տեղադրվել է հարթեցնող շերտ և 5սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ աշխատանքներ են տարվում այլ տեղամասերում։ Հեռացվել է գոյություն ունեցող ճանապարհային ծածկը‚ կատարվել է հողային հանույթ‚ լիցք‚ տեղադրվել է ավազակոպճային շերտը։ Կառուցվել են մուտքերն ու իջատեղերը։ Մարքրվել են ջրթող խողովակները։ Կտեղադրվի խճավազակոպճային‚ այնուհետև՝ խոշորահատիկ և մանրահատիկ ասֆալտբետոնե շերտեր։
Մոտ 1.2կմ տեղամասում կիրականացվի փոսային նորոգում‚ հարթեցնող և ասֆալտբետոնե շերտերի տեղադրում։ Բնակավայրում կառուցվում են մայթեր։ Նախատեսված է կառուցել 41 գծամետր հենապատ‚ որից 30 գծամետրն արդեն պատրաստ է։
Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։