Մոսկվայում հուլիսի 24-ի առավոտյան Սինյավինսկայա փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով տուժել են մեքենայի տերն ու մի ուղեւոր։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ REN հեռուստաալիքը և Baza telegram ալիքը գրում են, որ պայթել է Toyota Land Cruiser ամենագնացը։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ ավտոկայանատեղիներից մեկում պայթել է «անհայտ առարկա», որը տեղադրված է եղել մեքենայի մեջ։ Նա հաստատել է, որ երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, սակայն թե ինչ հոդվածով, չի նշվում։
Astra Telegram ալիքը պնդում է, որ պայթեցված մեքենան պատկանում է Մոսկվայի մարզի 33790 ռազմական արբանյակային կապի ստորաբաժանման հեռարձակող ռադիոկենտրոնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Տորգաշովին։