Հեղեղատարների սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հեղեղատար համակարգի վիճակը գույքագրել են:

«Այն պայմանագրային իրողությունները, որոնցով գործում է ընկերությունը, ներդրումային տեսանկյունից բավարար չափով ներդրումային ծավալներ չեն իրականացնում, հետևապես մենք կառավարությանը առաջարկել ենք պայմանագրային վերանայում, որը թույլ կտա քաղաքապետարանին, ընկերությանը էական չափով  ներդրումներ իրականացնել ջրային համակարգում»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս պրոցեսները քննարկվում են, և վստահություն հայտնեց, որ լուծումներ այս տարի կսկսեն ունենալ:

340