Տավուշի դեպքերից շատ լավ տեղյակ եմ, հետևում եմ և նաև գործընկերոջիցս եմ ինֆորմացիաներ ստանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նա նշեց, որ տեղեկություն չունի, թե երբ է սահմանազատումը սկսվելու Գեղարքունիքի մարզում:

«Սահմանազատում նշանակում է, որ երկու պետությունները ճանաչում են իրենց սուվերեն տարածքները, դրա արդյունքում մենք գիտենք և միջազգային կազմակերպությունները ևս դրա մասին խոսել են, որ ադրբեջանական զինված ուժերը օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածից և հետ կգնան ու ՀՀ սուվերեն տարածքը կմնա Հայաստանին»,- ասաց նա:

Նա նշեց, որ իշխանությունը իր առաջ դրած խնդիրները լուծելով առաջ է գնում:

 

325