Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Ավարտական փուլում են Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.6կմ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։
Ինչպես տեղեկացնում է շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Լև շին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Արամ Ժամհարյանը, ճանապարհի երթևեկելի հատվածում տեղադրվել են 10սմ հաստությամբ ավազակոպճային և 20սմ հաստությամբ խճավազային շերտերը։ Այնուհետև կատարվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել են մայթեր, նորոգվել գոյություն ունեցող հենապատը, կառուցվել նորերը, տեղադրվել են վաքեր և այլն։
Աշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
27 Հուլիս, 2024 10:04
434
Բաքվում անցկացվող «COP29»-ի մասնակիցները պետք է կոչ անեն՝ ապահովելու հայերի վերադարձը ԼՂ․ Լուազո
19 Սեպտեմբեր, 2024 16:03
«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են
19 Սեպտեմբեր, 2024 13:27
Հունգարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին
18 Սեպտեմբեր, 2024 21:02
Հրդեհ Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում
28 Հուլիս, 2024 00:04
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
13 Հունիս, 2024 15:56
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
21 Փետրվար, 2024 10:06
Նոր ճանապարհի կառուցման մեկնարկը տրվել է, կբեռնաթափվի ևս մեկ փողոց
19 Սեպտեմբեր, 2024 19:08
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
19 Սեպտեմբեր, 2024 17:29
4 մլրդ 618 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար (տեսանյութ)
19 Սեպտեմբեր, 2024 12:05