Ուղիղ 1 շաբաթ Սևանա լճի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ը համախմբվել էր ներդրողների, մենթորների, պանելային քննարկումների, սեմինարների, ժամանցային միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Փոխնախարարներ Ռուբեն Սիմոնյանի և Գևորգ Մելիքսեթյանի հետ կրկին մասնակցեցինք այս ոչ ֆորմալ բիզնես ֆորումին: Ներկա գտնվեցի նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կոնֆերանսին, որտեղ ծանոթացա համայնքի ընտանիքին միացած նոր ընկերությունների գործունեությանը: Քննարկումներ ունեցա ԱՏՁՄ-ի տնօրեն Սարգիս Կարապետյանի հետ:
Ոչ ֆորմալ հանդիպումները շարունակվեցին ՏՏ համայնքի, ընկերությունների ղեկավարների հետ, քննարկեցինք պետություն-մասնավոր համագործակցության հարցերը:
Վստահ եմ, որ ոլորտի նորարարական ոգին առաջ է մղելու ոչ միայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, այլև ողջ տնտեսությունը»,-նշել է նա։